Կամբոջայում բժիշկը ՄԻԱՎ-ով է վարակել ավելի քան 100 մարդու

16:23 • 25.12.14

Կամբոջայի գյուղերից մեկում առանց բժշկական գործունեության թույլտվության բժիշկը մեղադրվում է կանխամտածված ՄԻԱՎ-վարակ տարածելու համար, գրում է Газета-ն։

 

Նշվում է, որ բժիշկը բազմիցս օգտագործել է միևնույն ներարկիչները՝ ոչ ստերիլ ասեղներով։

 

Տեղի առողջապահության նախարարության տվյալով՝ բժշկի հիվանդների թեստավորման 3 փուլերը պարզել են, որ վարակվել է առնվազն 119 մարդ։

 

Բժշկին մեղավոր ճանաչելու դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում։