Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ տեսել է, թե ինչպես է ընկել MH17-ը

17:33 • 25.12.14

Մալայզիական Boeing-ը կործանել են ուկրաինական ինքնաթիռները, կան դրա տասնյակ վկաներ, հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, գրում է ria.ru-ն:

 

«Ես տեսել եմ՝ ինչպես է դա տեղի ունեցել: Երկու ինքնաթիռ կար և կար Boeing-ը: Այնուհետև երկու ինքնաթիռները հեռացան, իսկ Boeing-ն ընկավ: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը չի կործանել ինքնաթիռը երկու պատճառով: Առաջինը՝ մենք մարդ ենք, այլ ոչ անասուններ, իսկ երկրորդը՝ նման տեխնիկական միջոցներ չկան»,- ասել է Զախարչենկոն մամուլի ասուլիսին:

 

«Ես տեսել եմ դա սեփական աչքերով: Ես անցնում էի Շախտյորսկ քաղաքի մոտով: Եթե պետք լինի, ապա վկաները, որոնք նույնը տեսել են, տասնյակ մարդիկ են… Միանգամից հասկացա, որ ինքնաթիռը կործանել են ուկրաինական ինքնաթիռները: Մենք ավիացիա չունենք»,- ընդգծել է նա:

 

Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում, զոհվել են օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ 298 հոգի։