Հաստատվեց միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի կառուցվածքն ու կանոնադրությունը
Կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը:
Նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ նախարարությունն ունենալու է երկու մասնագիտական վարչություն, մնացած սպասարկումն իրականացնելու է կառավարության աշխատակազմը:










