Հնդկաստանում ցրտերի պատճառով զոհերի թիվը հասել է 43-ի

13:00 • 25.12.14

Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում երկուշաբթի հաստատված ցրտերի պատճառով զոհերի թիվը հասել է 43-ի. դեկտեմբերի սկզբից մինչ օրս ցրտերի պատճառով մահացածների ընդհանուր թիվը հասել է 92-ի, գրում է РИА Новости-ն։

 

Կառավարությունը մոտ 300.000 դոլար է հատկացրել անօթևաններին հումանիտար օգնություն հատկացնելու համար։ Հաղորդվում է, որ նահանգի տարածքում ջերմաստիճանը նվազել է շրջանի կլիմայական նորմայից մինչև 10 աստիճանով։

 

Ավելի քան 150 գնացք հետաձգել է երթուղին ջերմաստիճանի նվազման և մառախուղի պատճառով։ Հետաձգվել են նաև մի շարք ավիաչվերթներ, բարդացել է ուղևորատար տրանսպորտի երթևեկությունը։ Իշխանությունները հանձնարարել են փակել տեղի դպրոցները մինչև դեկտեմբերի 28-ը։