Հավատարիմ շունը զարմացրել է փրկարարներին` համառորեն վազելով տիրոջը տեղափոխող մեքենայի ետևից (տեսանյութ)
Տիրոջը տեղափոխող հրշեջ մեքենային համառորեն հետևող շան տեսանյութը համացանցում հուզել է միլիոնավոր օգտատերերի ողջ աշխարհից: Ինչպես գրում է newsru.com-ը` O Globo-ին հղումով, շան տիրոջը` անօթևան տղամարդուն, գտել են փողոցում` ենթադրաբար ընկնավորության նոպայով:
Տուժածին տեղափոխել են պատգարակի վրա և տարել բրազիլական Տագուատինգա շրջանի քաղաքապետարանի հիվանդանոց, սակայն տուժածի շունը չի ցանկացեկ լքել տիրոջը: Հավատարիմ կենդանին ողջ ուժով վազել է իր տիրոջը տեղափոխող մեքենայի ետևից:
42-ամյա փրկարար Սելիմուր Ֆերեյրա դու Կոտուն բջջային հեռախոսով նկարահանել է հուզիչ տեսարանը: Մի քանի րոպե հետևելով շան գործողություններին` փրկարարը չի դիմացել և կանգնեցրել է մեքենան` ներս կանչելով շանը: Կենդանին նրա հետ հիվանդանոց է հասել, և երբ հիվանդը գիտակցության է եկել, ճանաչել է իր չորքոտանի ընկերոջը:










