Մալայզիայի իշխող կուսակցությունն առաջարկել է չեղյալ հայտարարել ամանորյա տոնակատարությունները ջրհեղեղների պատճառով (լուսանկարներ)

11:53 • 25.12.14

Մալայզիայում իշխող Միացյալ մայալզիական ազգային կազմակերպությունն առաջարկել է չեղյալ հայտարարել Ամանորի տոնակատարությունները՝ կապված վերջին տասը տարվա ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղների հետևանքով երկրի հյուսիսում և արևելքում ստեղծված ծանր իրավիճակի հետ: Այդ մասին դեկտեմբերի 25-ին հայտարարել է կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ Իրմոխիզամ Իբրահիմը, հաղորդում է ТАСС-ը:

 

Նրա խոսքով՝ կառավարությունը «պետք է միասնականություն դրսևորի տուժած նահանգների բնակիչների հետ, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, այժմ նրանք գտնվում են փախստականների ժամանակավոր կենտրոններում»:

 

Քաղաքական գործիչը նշել է, որ դժվար իրավիճակը կարող է շարունակվել մինչև հունվարի սկիզբը: Այդ պատճառով անհրաժեշտ է «միավորվել, աշխատել և աղոթել մարդկանց անվտանգության համար»:

 

Իբրահիմը նաև հայտնել է, որ մտադիր է դիմել կառավարությանը՝ նախատեսված Ամանորյա տոնակատարությունները երկրում չեղյալ հայտարարելու խնդրանքով:

Hitting the roof: Taman Bukit Sirih residents surveying the flood situation using a float in Kuala Krai. — Bernama

Kelantan floods worst in a decade, say authorities

A university student leader says the worsening floods in the country is an occasion for both Pakatan Rakyat and Barisan Nasional to work together to alleviate the suffering of the flood victims. – The Malaysian Insider pic, December 24, 2014.