Արարատի մարզում 25–ամյա երիտասարդը դանակահարել է մորաքրոջ որդուն
Հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում դեկտեմբերի 23-ին, ժամը 19.10-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի և աջ ոտքի կտրած-ծակած վերքեր, քթի փափուկ հյուսվածքների սալջարդ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1992 թ. ծնված Արամ Գ.-ն:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Մրգանուշ-Կանաչուտ գյուղամիջյան ճանապարհին, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, Արամ Գ.-ի մորաքրոջ որդին` 1989 թ. ծնված Գագիկ Մ.-ն, դանակով հարվածել է Արամ Գ.-ին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գագիկ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին և ստորագրությամբ բաց է թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:










