Առողջապահության և սոցիալական ոլորտի նախարարությունները միավորելու փորձ եղել է և տևել է մի քանի ամիս. Արմեն Մուրադյան
Թեև մամուլում պարբերաբար շրջանառվում է Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների միավորման հարցը, սակայն այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսին նշեց, որ հարցի շուրջ հստակ առարկայական տեղեկություններ չունի, իսկ լուրերն էլ չի ցանկանում մեկնաբանել:
«Ինչ վերաբերում է նախարարությունների համատեղելիությանը, ապա նշեմ, որ այդպիսի փորձ մեր երկրում եղել է 2000թ.-ին, փորձի ամբողջ տևողությունը եղավ մի քանի ամիս»,-ասաց նա:
Դիտարկումը, թե մամուլում շրջանառվում է նաև այն հարցը, թե երկու նախարարությունների միավորման դեպքում Արմեն Մուրադյանը չի ղեկավարելու գերատեսչությունը, նախարարը ևս չցանկացավ մեկնաբանել:










