ԱՄՆ-ում 10 մարդ Էբոլայով վարակման վտանգի տակ է

19:33 • 25.12.14

ԱՄՆ պետական լաբորատորիաներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ Газета.ru-ին հղումով` Ատլանտայում հիվանդությունների կանխարգելման վերահսկման կենտրոնում անձնակազմի անզգուշության հետևանքով մոտ 10 մարդ Էբոլայով վարակման վտանգի տակ է:

Հայտնի է դարձել, որ կենտրոնական գրասենյակից սխալմամբ լաբորատորիա են ուղարկվել կենդանի մանրէներ:

Լաբորանտը տեղյակ չի եղել ստացված մանրէների նկարագրության մասին, այդ իսկ պատճառով աշխատել է առանց դիմակի: Ներկա պահին աշխատակիցը բուժհսկողության տակ է գտնվում: Բացի նրանից՝ վարակի փորձարկմանը ներկա է եղել ևս 12 հոգի:

Նրանք ևս վարակման վտանգի ռիսկային խմբում են: Կենտրոնի տնօրեն Թոմ Ֆրիդենը լիարժեք հետաքննություն է կազմակերպել: