Նազարբաևը կոչ է արել ղազախստանցիներին «ողջ ուժով» հարձակվել կայունությունը խախտել ցանկացողների վրա
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել իր քաղաքացիներին թանկ գնահատել ժողովրդի ձեռքբերումները, գրում է gazeta.ru-ն:
«Մեզ՝ ղազախստանցիներիս համար դա մեծ եզրակացություն է (Ուկրաինայում իրավիճակը), միայն համաձայնության պայմաններում, կայունության պայմաններում ենք մենք հասել նրան, ինչին հասել ենք: Եկե՛ք գնահատենք և պահպանենք այն: Եթե կլինեն այդ կայունությունը խախտել ցանկացողներ, մենք պետք է նրանց վրա հարձակվենք ղազախ հասարակության ողջ ուժով»,- հայտարարել է Նազարբաևը:
Բացի այդ՝ նախագահը ևս մեկ անգամ կոչ է արել ղազախստանցիներին գնահատել այն միասնությունը, որը երկրին հաջողվել է ձեռք բերել այս տարիների ընթացքում:










