Հռոմի պապը սուրբծննդյան ուղերձում կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել ուկրաինական և մերձարևելյան ճգնաժամը (լուսանկարներ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը սուրբծննդյան Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») ուղերձումՈւկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել:
«Պետք է ուղի գտնել եղբայրական հարաբերությունները վերականգնելու և զինադադարի համար: Շատերը Ուկրաինայում տառապում են»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ` Վատիկանում հավատավորներին ուղղված ելույթում ասել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ հակամարտությունները կկարգավորվեն նաև աշխարհի մյուս մասերում, մասնավորապես` Մերձավոր Արևելքում: «Անհրաժեշտ է խաղաղության հասնել ողջ Մերձավոր Արևելքում` սկսելով այն վայրերից, որտեղ ծնվել է Հիսուսը», - հավելել է Հռոմի պապը:
Ինչպես են կաթոլիկ աշխարհում նշել Սուրբ Ծնունդը


















