Բրյուս Ուիլիսը տեսաուղերձ է հղել՝ շնորհավորելով ամերիկացի զինծառայողներին Սբ Ծննդյան առթիվ (տեսանյութ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը շնորհավորել է ամերիկացի զինծառայողներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, գրում է The Washington Times-ը։
Դերասանի տեսաուղերձը հայտնվել է Զինված ուժերի սպասարկման միացյալ կազմակերպությունների՝ USO-ի կայքում։
Ուիլիսը հիշեցրել է ամերիկացիներին ԱՄՆ-ի զինծառայողների աշխատանքը գնահատելու անհրաժեշտության մասին, «որոնք այս տոնական սեզոնին հայրենիքից դուրս ծառայություն են անցնում»։
Դերասանը պատմել է, որ տարիներ առաջ USO-ի հետ ճամփորդության ժամանակ նա անձամբ է տեսել, թե ինչ զոհողությունների են գնում «մեր զորքերը»։
«Այժմ նրանք մեր կարիքն ավելի շատ են զգում։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք նրանց»,- ասել է նա։
USO-ն ոչ առևտրային կազմակերպություն է, որն օգնում է ամերիկացի զինծառայողներին և նրանց հարազատներին։










