FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհին Վատիկանում փորձել է առևանգել մանուկ Քրիստոսի արձանը (տեսանյութ)

09:53 • 26.12.14

Հանրահայտ FEMEN շարժման ակտիվիստներից մեկը, ում ինքնությունը չի նշվում, ապշեցրել է հազարավոր հավատացյալների` գողանալով մանուկ Քրիստոսին պատկերող արձանը:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, կիսամերկ կինը վազել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ, որտեղ Սուրբ Ծննդյան կապակցությամբ տեղադրված է եղել Քրիստոսի ծնունդը պատկերող մսուրը, ու այնտեղից գողացել արձանը:

 

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի` Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագի ավարտից հետո: Աղբյուրը մանրամասնում է, որ  կարգազանց կնոջն ավելի ուշ բազմաթիվ հավատացյալների աչքի առաջ կանգնեցրել ու ձերբակալել են իրավապահները: