Սաուդյան Արաբիայում կդատեն մեքենայի ղեկին նստած կանանց
Մեքենա վարելու համար Սաուդյան Արաբիայի 2 բնակչուհիների դեմ հարուցված գործը փոխանցվել է դատարան, որը զբաղվում է ահաբեկչության գործերով։ Մեղադրյալների փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը, գրում է Корреспондент-ը։
Լուջիան Խաթլուլը ձերբակալվել էր, երբ փորձել էր մուտք գործել Սաուդյան Արաբիա հարևան Արաբական Միացյալ Էմիրություններից։
Թագավորության մեկ այլ բնակչուհի՝ Մայասա Ալամուդին, ով լրագրող է աշխատում ԱՄԷ-ում, որոշել է աջակցել համերկրացուն. մեքենայի ղեկին նստած եկել է սահման և նույնպես ձերբակալվել։
Կանանց մտերիմների խոսքերով՝ սաուդյան իշխանությունները հետապնդում են նրանց ոչ թե մեքենա վարելու, այլ քաղաքացիական դիրքորոշման համար, որը նրանք արտահայտել են համացանցում։










