Դանակահարություն Արմավիրում

10:36 • 26.12.14

Ոստիկանության Արմավիրի բաժնում դեկտեմբերի 22-ին հաղորդվել էր, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 23.30-ին, «որովայնի առաջնային պատի ձախ կողմնային շրջանի ծակած կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված  Արման Կ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է լվացքի մեքենայի շարժիչը մասնատելու ժամանակ` պտուտակահանով անզգուշաբար վնասելով ինքն իրեն:  


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։


Համաձայն դատաբժշկական փորձագետի   եզրակացության` Արման Կ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս` բացառելով մարմնական վնասվածքի ստանալը վերոգրյալ պայմաններում:


Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի վերջնամասում 1984 թ. ծնված Ռաֆիկ Բ.-ն ծալովի դանակով հարվածել է Արման Կ.-ի որովայնին և պատճառել վնասվածքը:


Ռաֆիկ Բ.-ն  տվել է խոստովանական բացատրություն: Հետաքննությունը շարունակվում է: