Բակո Սահակյանը Վարդաձորում մասնակցել է նոր շենքի բնակարանամուտի արարողությանը

14:45 • 26.12.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Վարդաձոր գյուղում նոր բնակելի շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:


Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Նախագահն այցելել է նաև «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:


Երկրի ղեկավարը կարևորել է Կաշենի լեռնահանքային համալիրի նշանակությունը Արցախի տնտեսության զարգացման գործում՝ նշելով արտադրական հզորությունների ընդլայնմանը զուգահեռ աշխատակիցների սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման անհրաժեշտությունը: