Կոլումբիայում Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ժամանակ 36 մարդ է սպանվել

11:34 • 26.12.14

Կոլումբիայի ոստիկանությունը հինգշաբթի հրապարակել է Սուրբ Ծննդյան տոնակատարությունների վերաբերյալ հիասթափեցնող տվյալներ, գրում է korrespondent.net-ը:

 

Ընդհանուր առմամբ, տոնի ընթացքում սպանվել է 36 մարդ, 31-ը ստացել են վնասվածքներ:
Ոստիկանության պետ Ռոդոլֆո Պալոմինոյի խոսքով՝ սպանությունների մեծ մասն իրականացվել է անձնական թշնամանքի և ալկոհոլի ազդեցության տակ:

 

Միևնույն ժամանակ իշխանությունները նշում են անցած տարվա համեմատ սպանվածների թվի նվազում: Ինչպես հաղորդում է El Tiempo-ն, 2013 թվականին Սուրբ Ծննդյան օրը սպանվել է 48 մարդ, իսկ վիրավորվել 179-ով ավելի շատ մարդ, քան ընթացիկ տարում:

 

Ոստիկանությունը նաև նշել է, որ այս տարի սուրբծննդյան գիշերը չի գրանցվել ճանապարհներին հարբած վարորդների մեղքով մարդկանց մահվան դեպք, մինչդեռ 2013 թվականին ոչ սթափ վարորդների զոհերի թիվը 7 է եղել: