Չեմ կարծում, որ գոյություն ունի Երրորդ համաշխարհային պատերազմի իրական վտանգ. Դալայ-լամա

15:33 • 26.12.14

Թենզին Գյացո 14-րդ Դալայ-լաման չի հավատում Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի իրական լինելուն, իսկ աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակը լավացնելու համար նա կոչ է արել հրաժարվել «յուրային» և «օտար» բաժանումներից և վերահսկել հույզերը, գրում է РИА Новости-ն։

 

«Ես չեմ կարծում, որ գոյություն ունի Երրորդ համաշխարհային պատերազմի իրական վտանգ։ Դժվար թե ինչ որ մեկը համարձակվի միջուկային զենք կիրառել։ Եթե, իհարկե, չհայտնվի մի խելագար, ով կունենա այդ կոճակի հասանելիությունը»,- ասել է Դալայ-լաման։

 

Նրա խոսքով՝ վերջին շրջանում մարդիկ ավելի շատ խոսում են այն մասին, թե ինչպես կրճատել միջուկային զինանոցը, իսկ շատերը կարծում են, որ այն պետք է իսպառ ոչնչացնել՝ մոլորակը միջուկային սպառնալիքից ազատելու համար։

 

Միևնույն ժամանակ, նա ընդունել է, որ այսօր մի շարք երկրների միջպետական հարաբերություններում «իսկապես, իրավիճակը շատ բարդ է»։