Վրացի պատգամավորները կռվել են խորհրդարանում
Վրաստանի խորհրդարանում փոքրամասնության անդամ Ակակի Բոբոխիձեի ելույթի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նա ոչ կոռեկտ արտահայտություններ է արել, ինչին հաջորդել է սկզբից բանավոր վիճաբանությունը, այնուհետ՝ ծեծկռտուքը, գրում է Грузия Online-ը:
Սոսո Ջաչվլիանիի, Դավիդ Լորտկիպանիձեի և Ակակի Բոբոխիձեի միջև ծեծկռտուքին ներգրավվել են փաստացիորեն բոլոր պատգամավորները: Խորհրդարանի նախագահը դադարեցրել է նիստը մի քանի րոպեով:
Ոստիկաններին հաջողվել է բաժանել պատգամավորներին մի քանի րոպե տևած բախումից հետո:
«Ակակի Բոբոխիձեն հայհոյել է, որովհետև այդ նույն նիստին նրան հայհոյել է մեծամասնության պատգամավորներից մեկը: Դա շատ վատ փաստ է և ցույց է տալիս այս իշխանությունների բռնի գործողությունները»,- հայտարարել է խորհրդարանական փոքրամասնության անդամ Սերգո Ռատիանին:










