Վրաստանի և Ռուսաստանի ավիաընկերությունները շաբաթական 18 թռիչք կիրականացնեն
Վրացական և ռուսական ավիաընկերությունները մինչ 2015թ. հունվարի վերջ շաբաթական 18 թռիչք կիրականացնեն՝ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ, հայտնում է Վրաստանի կայուն զարգացման և էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Բանակցություններն անցկացվել են Թբիլիսիում, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ գործադուլ էր հայտարարել Airzena-Georgian Airways ավիաընկերության անձնակազմը։ Ընկերության ներկայացուցիչները դեմ էին Վրաստանի իշխանությունների որոշմանը, որը թույլ էր տվել ռուսական ավիափոխադրողներին առաջնային կարգով չվերթներ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև։
Վրաստանի կառավարությունը չեղյալ էր համարել Քաղավիացիայի որոշումը և վերականգնել դեպի Մոսկվա ավիաչվերթների նախկին հաճախականությունը՝ շաբաթական 14 չվերթ՝ 10-ի փոխարեն։










