Իրաքում իրապատում շոու է ցուցադրվում՝ ահաբեկիչների ու նրանցից տուժածների մասնակցությամբ

21:34 • 26.12.14

Իրաքում իրապատում շոու է հայտնվել՝ «Օրենքի գերակայությունը» (Grip of the Law) վերնագրով։ Այս մասին հայտնում է «Լենտա»-ն։

 

Այս շոուում հանդիպում են ահաբեկիչներն ու նրանց զոհերի ընտանիքները։ Հաղորդումը հեռարձակվում է Iraqiya հեռուստաալիքով։ 

 

Շոուի սերիաներից մեկին բերել են 21-ամյա Ալի Մոթարին, ով նոյեմբերին Բաղդադում ահաբեկչություն էր իրականացրել։ Նրան ուղեկցել են իրաքյան բանակի զինվորականները։ Մոթարը հանդիպել է կաթվածահար մի երիտասարդի, ում հայրն ահաբեկչության զոհ էր դարձել։ Այդ հանդիպմանն ահաբեկիչը լաց է եղել։

 

Ըստ նկարահանող խմբի՝ հաղորդման նպատակն է՝ ցույց տալ, որ ահաբեկիչներին բռնելու են, և նրանք կանգնելու են դատրանի առաջ։ Հնարավոր է՝ «Օրենքի գերակայությունը» օգնի կանխել որոշ հանցագործություններ։