Հաքերները հարձակվել են Xbox Live-ի և PlayStation Network-ի վրա՝ «Հարցազրույց» ֆիլմի թողարկումից հետո
Հաքերները հարձակում են գործել Xbox Live և PlayStation Network առաջատար խաղային սերվերների վրա՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձի մասին պատմող սկանդալային «Հարցազրույց» ֆիլմի համացանցային վարձույթում հայտնվելուց հետո, գրում է «Взгляд»-ը:
Play Station Network-ն ամբողջովին անջատվել է, և համակարգի էջում սերվերների անհասանելիության մասին հաղորդագրություն է հրապարակվել:
Lizard Squad հաքերային խումբը ստանձնել է խաղային հարթակների վրա հարձակման պատասխանատվությունը, սակայն այդ հայտարարությունները դեռ չեն հաստատվել:
Խաղային հարթակներում աշխատանքի խաթարումը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան, երբ հատկապես մեծ է սերվերների ծանրաբեռնվածությունը, և Sony ընկերության շուրջ սկանդալի ֆոնին:
Ի դեպ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանության մասին «Հարցազրույց» ֆիլմի պատճենները մեկ օրում ներբեռնել է ավելի քան 900.000 մարդ։










