Անջելինա Ջոլիի աղջիկը տղայի կոստյում է հագել և խնդրել իրեն տղայի անունով դիմել. լուսանկարներ
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կարծես թողնում են, որ իրենց երեխաները իրենք ընտրեն իրենց «սեռական ինքնությունը»: Այս մասին գրում է The Independent-ը՝ անդրադառնալով մի միջադեպի:
Վերջերս Ջոլիի «Աննկունը» ռեժիսորական աշխատանքի պրեմիերային նրա դուստրը՝ Շիլոն, ներկայացել է տղամարդու սմոքինգով: Դրանից բացի աղջնակը խնդրել է իրեն դիմել Ջոն արական անունով: Նա նաև կարճ կտրել է մազերը:
Նախկինում՝ 2010-ին, Ջոլին խոսել էր, որ սատարում է իր երեխայի «սեռական ինքնության որոնումները», որը Ջոն - Շիլոն սկսել է երեքամյա հասակից: Ջոլին բացատրել է, թե աղջկան թվում է՝ ինքն իր եղբայրներից մեկն է:
Իսկ Փիթը 2008-ին պատմել էր, որ աղջիկը ուզում է իրեն կամ Ջոն, կամ Փիթեր անվանեն:















