Հարցումները ցույց են տվել, որ կարﬕր գծանշաններին երևանցիներն ավելի շատ չեզոք են վերաբերվում, քան վատ
Կարﬕր գծանշաններով ավտոկայանատեղերի վճարների հետ կապված նոր համակարգին երևանցիներն ավելի շատ չեզոք են վերաբերում, քան վատ, դրական վերբերողներն էլ քիչ չեն։ Այս մասին են վկայում Գելլափ ինթերնեյշնլ ասոցիացիայի կողմից անցկացված հարցումները, որոնք անց են կացվել 1066 երևանցիների շրջանում՝ դեկտեմբերի 9-16-ն ընկած ժամանակահատվածում։
Հարցվածների 35%-ը կարﬕր գծանշաններին չեզոք է վերբերում, 30 %-ը ավելի շատ բացասական, իսկ լիովին բացասական միայն 19%-ը։ Ավելի շատ դրական են գնահատում 14%, իսկ լիովին դրական՝ 1%-ը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանից հետարքրվեցինք, թե որքա՞ն իրատեսական է նման պատկերը՝ այն դեպքում, երբ մենք համակարգից գոհ քաղաքացի գրեթե չենք տեսել։ Երևանի քաղաքապետի տեղակալը նախ՝ բացատրեց, որ հարցումները կատարվում են ամբողջ քաղաքում, իսկ կարմիր գծերի ծածկույթը ամբողջ քաղաքով չէ, այլ դեռևս Կենտրոն, Արաբկիր համայնքներում են։ «Բնականաբար՝ այն վարչական շրջաններում, որտեղ ծածկույթը չկա, իրենց համար կարող է միևնույն լինել»,ասաց նա և ապա հարցրեց, թե կոնկրետ գծանշանների ինչն է վատ։
«Ասեք՝ ինչո՞վ է դա վատ, ամենազարգացած քաղաքներից մեկի համեմատ ինչո՞վ է վատ կամ նույն Թբիլիսիի համեմատ։ Ասում ենք՝ վատ է, իհարկե՝ ցանկացած նոր տուրք վճարելը վատ է, բայց եթե մենք համետում ենք, որ այլ քաղաքների համեմատ լրացույցիչ տուրք ենք տվել, ապա ոչ, բոլոր տեղերում էլ այդ տուրքը գործում է, եթե համեմատում ենք գները, ապա մեզ մոտ գները բոլոր տեղերից ցածր է, այդ թվում՝ Թբիլիսիից»,-նշեց նա։










