Վիճակախաղով 1.000.000 ֆունտ ստերլինգ շահած անձը չի ներկայացել գումարը ստանալու
Մեծ Բրիտանիայում վիճակախաղով 1 միլիոն ֆունտ ստերլինգ շահած անձն այդպես էլ չի ներկայացել շահումը ստանալու, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mirror-ին:
Նրա մասին հայտնի է միայն այն, որ նա գնել է տոմսը 2014 թվականի հունիսին Լոնդոնի Իլինգ շրջանում:
Շահած գումարը վերցնել հնարավոր է եղել վեց ամսվա ընթացքում: Սուրբ Ծննդյան օրն այդ ժամկետը լրացել է: Այժմ 1 միլիոն ֆունտ ստերլինգը կծախսվի բարեգործական նպատակներով, նշում է թերթը:
Թերթը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ չեն գալիս իրենց շահումը տանելու։










