Հայտնաբերվել են Երևանի կենտրոնում Mercedes G -ի մասեր հափշտակողները
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները դեկտեմբերի 24-ին, ժամը 07.10-ին Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 161 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գոռ Խ.-ին և 1988 թ. ծնված Արմեն Դ.-ին, որոնք խոստովանել են, որ նույն օրը, տարբեր ժամերի, Կենտրոն և Արաբկիր վարչական տարածքներից 4 տարբեր «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենաներից գողացել են պահեստային անվադողերի ծածկոցներ և լուսային սարքավորումներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Պարզվել է, որ վերջիններս դեկտեմբերի 23-ի ժամը 19.00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում կայանված, 1983 թ. ծնված Կարեն Հ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի պահեստային անվադողի պլաստմասե վահանակը:
Պարզվել է նաև, որ Գոռ Խ.-ն և Արմեն Դ.-ն նույն օրը, ժամը 00.30-ից մինչև 09.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Հյուսիսային պողոտայի թիվ 10/1 հասցեում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի դիմացի 2 լուսարձակների պլաստմասե շրջանակները:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:










