Մոսկվայում գրանցվել են պատմության մեջ ամենամեծ խցանումները
Մոսկվայում դեկտեմբերի 25-ին գրանցվել են պատմության մեջ ամենամեծ խցանումները: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Яндекс» ընկերության ԶԼՄ-ների հետ աշխատանքի գծով մենեջեր Էլիսա Ստավիսկայան, հաղորդում է gazeta.ru-ն:
«Ընկերնե՛ր, հիշե՛ք այս պատմական օրը: Առաջին անգամ 10 բալանոց խցանումներ գրանցվեցին այսքան վաղ և այսքան երկար ժամանակով: Արդեն 7 ժամից ավելի»,- գրել է նա:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն անձնական հսկողության տակ է առել ՌԴ մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքները:
Մոսկվայի քաղաքապետի՝ բնակարանային շինարարության և կոմունալ հարցերով տեղակալ Պյոտր Բիրյուկովի խոսքով՝ Մոսկվայոմ դեկտեմբերի 25-ին 07:00-ից 17:00-ը մոտ 17 սանտիմետր ձյուն է տեղացել:










