Մոսկվայի ավտոճանապարհներին այսօր 1 ժամվա ընթացքում մոտ 90 վթար է տեղի ունեցել
Մոսկվայում այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 9։00-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մոտ 90 վթար է գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ինչպես հայտնում են ՌԴ մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունից՝ 8 վթար «ծայրահեղ ազդեցություն» է ունեցել տրանսպորտային իրավիճակի վրա։ 42 ավտովթար տեղի է ունեցել մայրուղիներին։
Ճանապարհային միջադեպերի թիվը, միջին ցուցանիշի համեմատ, այս ժամանակահատվածում աշխատանքային օրերին ավելացել է 30%-ով։ Նախօրեին գրանցվել է ավելի քան 500 վթար՝ ժամը 16։00-ից 17։00-ն ժամանակահատվածում։
Ի դեպ, Մոսկվայում դեկտեմբերի 25-ին գրանցվել են պատմության մեջ ամենամեծ խցանումները:










