Լոռու մարզի դատավորը ձերբակալվել է գործարարից $ 20.000 կաշառք ստանալու պահին. ԱԱԾ

14:05 • 26.12.14

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում երեկ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու  մարզի  ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից։

Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող  գործարարի վերաբերյալ  քաղաքացիական գործով, նրա  օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օրենսգրքի  311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: