Մոսկվայում հոր և որդու առևանգած ադրբեջանցիները ձերբակալվել են
ՌԴ-ում ոստիկանները ձերբակալել են երկու ադրբեջանցու, ովքեր երեք շաբաթ պատանդ են պահել հոր և որդու և պահանջել իրենց անունով գրանցել Մոսկվայի իրենց բնակարանը, հաղորդում է Interfax.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Պատանդների ազատ արձակումը տեղի է ունեցել դեռևս դեկտեմբերի 20-ին, բայց ԶԼՄ-ները միայն այժմ են այդ մասին իմանում:
Մարդկանց առևանգման և դրամաշորթության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ դեկտեմբերի 6-ին ոստիկանություն է դիմել Մոսկվայի մի բնակչուհի՝ հայտարարելով, որ չի կարող կապվել իր եղբոր և նրա հոր հետ:
Ոստիկանները պարզել են, որ դեկտեմբերի 4-ին անհայտ անձինք՝ ներկայանալով կոմունալ ծառայության աշխատակիցներ, մտել են տղամարդու տուն, նրան ծեծի ենթարկել և տարել վարձակալած մի տուն ու փակել այնտեղ: Հաջորդ օրն ադրբեջանցիները նույնկերպ առևանգել են նաև այդ տղամարդու 29-ամյա որդուն։










