Քեյթ Միդլթոնը ներողություն է խնդրել արքայազն Ջորջին սուրբծննդյան պատարագին չբերելու համար
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ներողություն է խնդրել, որ որդուն՝ արքայազն Ջորջին, չի բերել ավանդական սուրբծննդյան պատարագին, որին մասնակցում են թագավորական ընտանիքի բոլոր անդամները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Շատերը՝ ոչ միայն բարեկամները, այլև տեղի բնակիչները, մոտենում էին ինձ և հարցնում՝ իսկ որտե՞ղ է Ջորջը։ Ես շատ կցանկանայի նրան բերել այստեղ, սակայն մտածեցի, որ նա իր հանդեպ չափազանց մեծ ուշադրություն կպահանջի եկեղեցական արարողության ժամանակ և, այդպիսով, կշեղի այցելուներին»,- նշել է դքսուհին։
Հիշեցնենք, որ թագավորական ընտանիքի անդամները մասնակցել են Սանդրինգեմում սուրբծննդյան պատարագին, որին չեն մասնակցել փոքրիկ Ջորջն ու արքայազն Չարլզի կինը։










