Մեծ Բրիտանիայի թագուհին սուրբծննդյան հեռուստաուղերձում հաշտեցման կոչ է արել (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն իր սուրբծննդյան հեռուստաուղերձում ընդգծել է մարդկանց միջև համաձայնության և խաղաղության կարևորությունը։ Նա խոսել է ընթացիկ տարում Շոտլանդիայում անցկացված անկախության հանրաքվեի հետևանքների մասին, ինչպես նաև հարգանքի տուրք տվել այն օրվան, երբ գերմանացի և բրիտանացի զինվորները դադարեցրին կրակը 1914թ.՝ Սուրբ Ծնունդին, փոխանցում է Корреспондент-ը։
Իր խոսքում թագուհին ասել է, որ Քրիստոսի օրինակը սովորեցնում է մեզ հարգել և գնահատել բոլոր մարդկանց՝ անկախ նրանց հավատքից կամ դրա բացակայությունից։
Ավելի վաղ թագավորական ընտանիքն այցելել է պատարագի։ Մարդիկ հնարավորություն են ունեցել տեսնելու թագուհուն և նրա ընտանիքը Սուրբ Մագդաղենացի եկեղեցի գնալու ճանապարհին։ Ընդ որում՝ արքայազն Չարլզի կինը՝ Քորնուելի դքսուհին, և ապագա թագաժառանգ արքայազն Ջորջը ներկա չեն եղել արարողությանը։























































