Պատմության այս օրը. 1991թ. դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ

14:50 • 26.12.14

1991թվականի այս օրը՝ դեկտեմբերի 26-ին, Խորհրդային միությունը դադարեց գոյություն ունենալ։

 

ԽՍՀՄ-ի փլուզումը բնութագրվել է կենտրոնական և նորընտիր տեղական իշխանության միջև սուր դիմակայությամբ:

 

1989 թվականից սկսվեց «ինքնիշխանությունների շքերթը», 15 հանրապետություններից 9-ում անցկացվեց հանրաքվե, որտեղ քվեարկողների երկու երրորդից ավելին արտահայտվեց նորացված միության պահպանման օգտին:

 

Սակայն Օգոստոսյան հեղաշրջումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո դա անհնարին դարձավ, և 1991 թվականի դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին որոշում ընդունվեց: