«Իսլամական պետության» մոտ գտնվող հորդանանցի օդաչուի հայրը խնդրում է ազատ արձակել իր որդուն (լուսանկարներ)

10:36 • 26.12.14

Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների ձեռքն ընկած հորդանանցի օդաչուի հայրը խնդրել է ազատ արձակել իր որդուն, հաղորդում է Daily Mail-ը:

 

Սաֆի Յուսեֆ ալ-Կասեասբեն, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում խոսելով լրագրողների հետ, խնդրել է իսլամիստներին լավ վերաբերվել իր որդուն՝ հիշեցնելով զինյալներին, որ իր որդին նույնպես մուսուլման է:

 

«Նա այժմ «Իսլամական պետության» զինյալների ձեռքում է, և ես չեմ ցանկանում նրան որպես պատանդ որակել: Ես նրան հյուր եմ կոչում: Նա հյուր է Սիրիայի Իսլամական պետությունում՝ մեր եղբայրների մոտ»,- ասել է նա՝ խնդրելով որպես հյուր լավ վերաբերվել իր որդուն և հավելելով, որ իրենք բոլորը մուսուլմաններ են:

 

Ավելի վաղ լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների ձեռքն ընկած ԱՄՆ-ի առաջնորդությամբ միջազգային կոալիցիոն ուժերի օդաչուն՝ ինքնաթիռի կործանումից հետո:

Safi al-Kasaesbeh, father of Jordanian pilot Muath, who was captured by Islamic State after his plane came down near Raqqa in Syria on Wednesday, speaks on a telephone as he follows the news of his son in the house of a relative in Amman

Muath's father said that he is refusing to describe his son as a 'hostage', but rather as a guest of the Islamic State

The mother of a Jordanian fighter pilot (pictured in white top) captured by Isis after his plane crashed has spoken of her anguish at the news

This picture shows the captured Jordanian pilot, naked from the waist down, being carried out of a body of water by militants after his F-16 crashed

Jordanian pilot Lieutenant Mu'ath al-Kaseasbeh (pictured) wearing his military uniform

Trophy: Parts of the F-16 were put on display in the Isis stronghold of Raqqa