Տալլինի օդանավակայանում երկու ինքնաթիռ խուսափել են բախումից (տեսանյութ)
Տալլինի օդանավակայանում Ryanair ընկերության օդանավն ու Flybe ինքնաթիռը մի կերպ խուսափել են բախումից, հաղորդում է gazeta.ru-ն:
Թռիչքների վերահսկողության ղեկավարը հայտարարել է, որ դա եղել է իրար հաջորդականությամբ ընթացող ինքնաթիռների շարքային վայրէջք: Բայց այս անգամ Flybe ինքնաթիռը չի հասցրել ժամանակին դուրս գալ թռիչքուղուց, ինչի հետևանքով վայրէջք կատարող Ryanair-ի ինքնաթիռը ստիպված է եղել կրկին բարձրություն հավաքել:
Հաղորդագրությունում նշվում է, որ Ryanair-ի օդանավն արդեն հասցրել էր շասսիով դիպչել թռիչքուղուն: Թռիչքների վերահսկողության ներկայացուցիչների խոսքերով՝ Ryanair-ի ինքնաթիռը սկսել է վայրէջքն առանց թույլտվության:
Այժմ տվյալ դեպքի հետաքննություն է անցկացվում:










