Ուկրաինայի հակամարտության կողմերը փոխանակել են գերիներին

00:07 • 27.12.14

Ուկրաինայի արևելքում ուկրաինացի զինծառայողների և ռուսամետ անջատողականների միջև գերիների փոխանակում է տեղի ունեցել: BBC-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի  մամլո ծառայությունում:


Ուկրաինայի իշխանությունները չեն հաղորդում ազատ արձակվածների  հստակ թվաքանակը` խոստանալով այդ մասին տեղեկություն հաղորդել ավելի ուշ, երբ փոխանակման գործընթացն ամբողջությամբ ավարտված կլինի:


РИА Новости-ի տվյալներով` 150 ուկրաինացի զինծառայողի են փոխանակել անջատողականների հետ առնչություն ունենալու կասկածանքով 222 ձերբակալվածի հետ:  Փոխանակումը տեղի է ունեցել Դոնեցկից 30 կմ հեռավորությամբ: Գերիների փոխանակման մասին հակամարտության կողմերը պայմանավորվել էին Մինսկում կայացած վերջին հանդիպման ժամանակ: