ՀԱՄԱՍ-ը թույլ չի տվել երեխաներին դուրս գալ Գազայից Իսրայել մեկնելու համար

21:35 • 28.12.14

ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները կանգնեցրել են երեխաներին, ովքեր Գազայի հատվածից ուղևորվում են Իսրայել` բարեգործական ուղևորության շրջանակում:

Ինչպես հաղորդում է BBC-ն` ավտոբուսը` 27 երեխաներով, որոնցից շատերը ծնողներին կորցրել են Իսրայելի և պաղեստինցիների միջև զինված հակամարտության ժամանակ,  կանգնեցվել է Գազայի հատվածի սահմանին:

Մեկշաբաթյան ուղևորությունը երեխաների համար կազմակերպել են իսրայելցի խաղաղ ակտիվիստները: Ուղևորության շրջանակում նախատեսվում էր իրականացնել այցելություն հրեական և արաբական համայնքներ, կենդանաբանական այգի, ինչպես նաև հանդիպում պաղեստինյան վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ: