ԻԼԻՊ-ի զինյալները շուրջ 2000 մարդ են սպանել Սիրիայում. ակտիվիստներ

23:21 • 28.12.14

Վերջին 6 ամսվա ընթացքում  «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Սիրիայում  սպանել են մոտ 2000 մարդու` կրակելով, գլխատելով և քարկոծելով: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով սիրիացի իրավապաշտպաններին:

Ակտիվիստները, ովքեր  աշխատում են Լոնդոնում գործող Մարդու իրավունքների հարցով մոնիթորինգի սիրիական կենտրոնում, հայտարարել են, որ սպանվածներից շուրջ  1200-ը խաղաղ քաղաքացիներ են եղել:

Կենտրոնի հաղորդումների համաձայն` ջիհադականները մոտ 500 զինվորական և ոստիկանության ներկայացուցիչների են սպանել, որոնք գերի էին ընկել:

Հաղորդվում է նաև, որ գրոհայինները 100 սեփական զինյալներին են սպանել` հիմնականում փախուստի փորձի ժամանակ, ինչպես նաև 80 զինյալի «Նուսրայի ճակատ» ահաբեկչական կազմակերպությունից: