Air Asia-ի անհետացած ինքնաթիռը և Malaysia Airlines-ի օդանավերն ապահովագրված են միևնույն ընկերությունում

10:47 • 29.12.14

Լույս դեկտեմբերի 28-ին անհետացած Air Asia ավիաընկերության ինքնաթիռն ապահովագրված է եղել գերմանական Allianz ընկերությունում: Նույն ընկերությունում են ապահովագրված եղել Malaysia Airlines-ի երկու ինքնաթիռները, որոնցից մեկն անհետացած է համարվում մարտից, իսկ մյուսը հուլիսի 17-ին կործանվել է Ուկրաինայի արևելյան հատվածում, գրում է gazeta.ru-ն:

 

«Մենք հաստատում ենք, որ Global Corporate & Specialty UK-ն (AGCS) Air Asia-ի՝ օդանավի և պատասխանատվության ապահովագրման գլխավոր ընկերությունն է»,- հայտարարել են ընկերությունում:

 

Նշվում է, որ Allianz-ը պետք է 50 միլիոն դոլար վճարի կործանված օդանավի 283 ուղևորների հարազատներին, ինչպես նաև Malaysia Airlines փոխադրողին 97,3 միլիոն դոլար՝ որպես ինքնաթիռի համար փոխհատուցում:

 

Մարտ ամսին Հնդկական օվկիանոսում անհետացած Boeing 777-ի փոխհատուցման գումարը գերազանցել է 100 միլիոն դոլարը: