Հնդկաստանում 7-ամյա երեխայի բերանից մոտ 80 ատամ են հեռացրել (տեսանյութ)
Հնդկաստանում հաջողությամբ ավարտվել է Վիվեկ անունով 7-ամյա տղայի բավականին բացառիկ և բարդ վիրահատությունը. նրա բերանից 80 ատամ են հեռացրել, գրում է newsru.com-ը։
Վիրահատությունը տևել է 4 ժամ: Բժիշկ Բհարատ Մահեշվարին The Times of India-ին պատմել է, որ տղային հիվանդանոց են տեղափոխել մի քանի օր առաջ` թարախային բորբոքմամբ: Երեխայի մոտ մեկ լնդում ձևավորվել են բազմաթիվ ավելորդ ատամներ:
Բժիշկները նշել են, որ եթե տղային չվիրահատեին հիմա, ապա 4 տարի անց ստիպված կլինեին հեռացնել արդեն 200 ատամ: Թե քանի ատամ է այժմ մնացել, չի նշվում:










