Բրիտանացիներն Էլիզաբեթ II-ին լավագույն «բարոյական առաջնորդ» են համարում
Մեծ Բրիտանիայի բնակիչները թագուհի Էլիզաբեթ II-ին լավագույն «բարոյական առաջնորդ» են անվանել, գրում է gazeta.ru-ն:
Այդ մասին է վկայում YouGov-ի հարցումը, որն անցկացվել է The Sunday Times-ի պատվերով: Թագուհու օգտին է քվեարկել հարցմանը մասնակցածների 34 տոկոսը:
Վարկանիշային ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել են Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթը:
Նրանք հավաքել են 30 տոկոս ձայն: Այդկերպ, ինչպես նշում է թերթը, բրիտանական թագավորական ընտանիքի անդամներն այդ ցուցակում առաջ են անցել հոգևոր առաջնորդներից, այդ թվում՝ Քենթերբերիի արքեպիսկոպոսից:
Երրորդ տեղը բրիտանացիները տվել են պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսուֆզային, չորրորդը՝ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին: Հինգերորդ տեղում է հայտնվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:










