Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի փակման փաստով և բացատրություն կպահանջի
«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակվելն Ադրբեջանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ հերթական անհանգստությունն է առաջացրել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական contact.az կայքը, այդ մասին ասված է Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
«Եվրոպայի խորհուրդն այդ գործողությունների վերաբերյալ իրավական բացատրություն կպահանջի Ադրբեջանի կառավարությունից»,-ասված է կառույցի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Բաքվում «Ազատություն» ռադիոկայանում խուզարկություններ են տեղի ունեցել և հարցաքննվել է մոտ 20 աշխատակից:










