Այրվող Norman Atlantic նավից հաջողվել է փրկել 316 մարդու (լուսանկարներ)
Այրվող Norman Atlantic լաստանավից Իտալիայի ռազմածովային ուժերին հաջողվել է փրկել 316 մարդու։ Նրանցից 85-ը գտնվում են Իտալիայի ափեր ուղևորվող San Giorgio դեսանտային նավում:
Մի ուղևոր սրտի հետ կապված խնդիրների պատճառով ուղղաթիռով տեղափոխվել է իտալական Գրոտալյե քաղաքի հիվանդանոց: Այդ մասին հայտարարել են Իտալիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները, հաղորդում է ТАСС-ը:
Նավում, նրանց տվյալներով, մնում է 162 ուղևոր և անձնակազմի անդամ: Վթարի վայրում աշխատում է ութ իտալական ուղղաթիռ և մեկ հունական Super Puma: Պատրաստության մեջ են գտնվում երկու ռազմատրանսպորտային C-130 ուղղաթիռ, որոնք եղանակային պայմանների բարելավման դեպքում կարող են միանալ փրկարարական գործողությանը:
Գիշերվա ընթացքում փրկարարները երեք անգամ փորձել են լաստանավը դեպի իտալական ափ քաշել, սակայն, ինչպես հաղորդվում է, բոլոր փորձերն անհաջողությամբ են ավարտվել. պարանները պոկվել են:




















