Մալայզիական ավիաընկերության անհետացած ինքնաթիռը փնտրելու են ծովի հատակին
Ինդոնեզացի փրկարարները կարծում են, որ Air Asia մալայզիական ավիաուղիների անհետացած ինքնաթիռը կործանվել է ու խորտակվել ծովում:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հաղորդել է Ինդոնեզիայի ազգային որոնողափրկարարական գործակալության ղեկավար Բամանգ Սոելիստիոն:
«Հաշվի առնելով մեզ ներկայացված կոորդինատները, մենք կարծում ենք, որ ինքնաթիռն աղետի է ենթարկվել ծովի վրա և գտնվում է ծովի հատակին»,- նշել է Սոելիստիոն:
Նա նաև հաղորդել է, որ ծովում օդանավը գտնելը կարող է շատ դժվար լինել: Նա նաև խոստովանել է, որ Ինդոնեզիան բավարար փրկարար սարքավորումներ, այդ թվում ստորջրյա սարքավորումներ չունի՝ ինքնաթիռը վեր հանելու համար:
Սոելիստիոյի խոսքով՝ ինքը դիմել է արտգործնախարարությանը՝ այլ երկրներից նման սարքավորումներ ստանալու ակնկալիքով:
Ինչպես հավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, մալայզիական Air Asia ավիաընկերության ինքնաթիռներից մեկը Սուրաբայ-Սինգապուր չվերթն իրականացնելու ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով երեկ կորցրել էր կապը դիսպետչերների հետ և անհետացել։










