Իսպանիայի իշխանությունները հրաժարվել են աջակցել կոռուպցիոն սկանդալում ներքաշված արքայադուստր Քրիստինային
Իսպանիայի կառավարությունը հրաժարվել է աջակցել արքայադուստր Քրիստինա դե Բուրբոնին, ով հայտնվել է կոռուպցիոն սկանդալում, գրում է gazeta.ru-ն:
Խորհրդարանի մամուլի խոսնակ Ռաֆայել Խերնանդոն հայտարարել է, որ արքայադուստր Քրիստինան պետք է հրաժարվի իշխանությունը ժառանգելու իր իրավունքից:
Ինչպես հաղորդվում է՝ ընդամենն անցած շաբաթ երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարում էր այն մասին, որ համոզված է «նրա անմեղության մեջ»:
Ավելի վաղ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ն իր առաջին սուրբծննդյան ուղերձի ժամանակ դատապարտել է երկրում կոռուպցիան և հայտարարել է, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ: Նա ուղղակիորեն չի հիշատակել իր քրոջը՝ արքայադուստր Քրիստինա դե Բուրբոնին, ում դատարան են կանչել կոռուպցիայի մասին գործով:
48-ամյա արքայադուստրը կասկածյալ է հանդես գալիս հարկային յուրացումների և փողերի լվացման մասին գործով։










