Շվեդիայում անհայտ անձինք փորձել են մզկիթ այրել
Շվեդական Էսլով քաղաքում անհայտ անձինք փորձել են մզկիթ այրել, գրում է Газета-ն։
Միջադեպը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքում, որտեղ գտնվում է մզկիթը։ Անհայտ անձինք կոտրել են պատուհանը և պայթուցիկ նյութով շշեր նետել։
Կրակը չի հասցրել արագ տարածվել՝ դեպքի վայր ժամանած հրշեջների շնորհիվ։
Այլ լրացուցիչ տեղեկություններ և տուժածների մասին հաղորդագրություններ չկան։ Այժմ ոստիկանությունը որոնում է երկու կասկածյալներին։










