Ազգությամբ հայն ընտրվել է Թուրքիայի փոքրամասնությունների ներկայացուցչի պաշտոնում

12:14 • 29.12.14

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչի պաշտոնում ընտրվել է ազգությամբ հայ Թորոս Ալջանը:

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, Թորոս Ալջանն այդ պաշտոնում ընտրվել է՝ ստանալով 90 քվե:

 

Ընտրությանը մասնակցած մյուս թեկնածուն՝ հրեա Սիլվիո Օվադյան, ստացել է 36 ձայն:

 

Թորոս Ալջանը ծնվել է 1966թ.-ին, Ստամբուլում: Մասնագիտությամբ ատամնաբույժ է: