2014-ի ամենաանցանկալի իրադարձությունը ԵՏՄ-ին անդամակցումն էր. Զարուհի Փոստանջյան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում գնահատական տալով անցնող քաղաքական տարուն, ասաց, թե ամենաանցանկալի իրադարձությունը ԵՏՄ-ին անդամակցումն էր:
«Կարծում եմ, սա մի պատմական փաստ է, որը բնորոշում է մեր պետականության զարգացման փաստացի հետընթացը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ «և,և»-ի տարբերակն այսօրվա քաղաքականության մեջ ընդհանրապես տեղ չունի:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե «Ժառանգություն» խմբակցությունն ինչ հաջողություններ ու բացթողումներ է ունեցել 2014 թվականին, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Չեմ կարող ասել, թե ունեցանք ձեռքբերումներ, որովհետև, եթե լինեին այդպիսիք, ապա ՀՀ քաղաքացիներն ավելի բարեկեցիկ կապրեին: Խմբակցությունը հնարավորինս իր ռեսուրսների ներքո գործել է, բայց չի արձանագրել հաջողություն»:










