Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել Քաթարի դեսպանատան վրա

13:16 • 30.12.14

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել Քաթարի դեսպանատան վրա:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, անհայտ անձի զինված հարձակման արդյունքում վիրավորվել է դիվանագիտական առաքելության Թուրքիայի քաղաքացի աշխատակիցը: Հարձակման այլ մանրամասների մասին չի հաղորդվում:


Ոստիկանությունը պարզել է հարձակվողի անձը, և ներկայում գործողություններ են իրագործվում նրան հայտնաբերելու համար: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: