Բակո Սահակյանը Լևոն Մալխասյանին շնորհավորել է ծննդյան 70-ամյակի առթիվ

11:18 • 30.12.14

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Ուղերձում ասված է.


« Հարգարժան Լևոն Պարույրի,


Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:


Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում մշակույթի, հատկապես` ջազ երաժշտության զարգացման և այս ոլորտում տարբեր երկրների հետ փոխգործակցության ամրապնդման գործում:


Արցախում հատուկ հարգանք են տածում Ձեր անձի և արվեստի հանդեպ:


Ուզում եմ նաև շնորհավորել Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: